Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արմեն Մուրադյանն այցելեց Արագածոտնի մարզ

ՀՀ ԱՆ. Արմեն Մուրադյանն այցելեց Արագածոտնի մարզ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոններում:

 

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը,  դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:


Արմեն Մուրադյանը նաև զրուցեց  հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց  վիճակով և բուժման ընթացքով:

Թալինի բժշկական կենտրոնում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում։ Դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների զարգացմանը։  Կենտրոնի  տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրեց, որ մշտապես հաջողությամբ  համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի  հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի  հետ:  Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան»  կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը և արևային էներգիայի  համակարգի ներդրումը:


 Թալինի բժշկական կենտրոնում է աշխատում սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը, ով  վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկել էր հիվանդներից մեկի կյանքը։ Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար նրան պարգևատրել է պատվոգրով։

 Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը  վերանորոգման և արդիականացման խիստ կարիք ունի։ Չնայած դրան, կենտրոնում աշխատում են բանիմաց և նվիրված մասնագետներ, նրանց թվում` սիրիահայ վիրաբույժ Բյուզանդ Քաղքեչյանը: Շրջայցի ընթացքում կենտրոնի այցելուներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնագետների պատրաստվածության և հոգատարության համար և խնդրեցին նախարարին աջակցել հիվանդանոցի արդիականացման գործին:

Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունը մարզային իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ կիրականացնի, որպեսզի Համաշխարհային բանկի մարզային հիվանդանոցների արդիականացման  առաջիկա ծրագրում ընդգրկվի նաև Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը:


Աշտարակի բժշկական կենտրոնը թեև հինգ տարի առաջ հիմնանորոգվել է, բայց  ինժեներական ոչ ճիշտ լուծումների  պատճառով կրկին լուրջ վերանորոգումների անհրաժեշտություն կա:


Ապարանի բժշկական կենտրոնը 2011 թվականին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում հիմնանորոգվել  և արդիականացվել է, ինչի շնորհիվ այն իր տեխնիկական հագեցվածությամբ և բուժօգնության կազմակերպման որակիվ չի զիջում մայրաքաղաքի հիվանդանոցներին:


Բոլոր բժշկական կենտրոններում նախարարը հետաքրքրվեց շտապ օգնության և լաբորատոր-գործիքային ծառայության հնարավորություններով և առկա խնդիրներով:

Արագածոտնի մարզպետարանում մարզպետի և բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ ափոփեց այցի արդունքները:

«Մարզերի բուժհաստատություններում հիմնականում առկա են կադրային  և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները: Նախարարությունը ամեն  ջանք կգործադրի` աջակցելու կադրերով ապահովմանը, սակայն այս գործում ավելի մեծ անելիքներ ունեն հենց բուժհիմնարկները, համայնքները և մարզպետարանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` յուրաքանչուր մարզի համար որակյալ մասնագետներ ունենալը հպարտության մեծ առիթ պետք է լինի:

Նախարարը բժշկական կենտրոնների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև ընդունարաններում առաջին բուժօգնության հնարավորությունները լիցենզիոն պահանջներին համապատասխանեցնելու և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ապահովելու խնդրի վրա: Նա մարզային հիվանդանոցների ղեկավաներին առաջարկեց նախարարության մասնագետների խորհրդատվությամբ կազմակերպել  միանգամից մի քանի հիվանդների ընդունման ուսումնամեթոդական վարժանքներ:

Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հորոդորեց նաև քայլել ժամանակին համընթաց, օգտվել Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ հեռակապի հնարավորությունից, ինչպես նաև  նախապատրաստական աշխատանքներ իրականացնել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը նախնական հաշվարկներ է կատարել, թե որքան գումար է անհրաժեշտ Ծաղկահովիտի և Աշտարակի հիվանդանոցների արդիականացման համար: Արմեն Մուրադյանը նշեց, որ լրացուցիչ նոր հաշվարկներ կարվեն և կներկայացվեն հանրապետության վարչապետին` հնարավորության դեպքում նաև այս կենտրոնները Համաշխարհային բանկի վարկային առաջիկա ծրագրերում ընդգրկելու նպատակով:

Անդրադառնալով պոլիկլինիկական ծառայություններին` նախարարն ընդգծեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմանը  զուգընթաց կարևորվում է  հիվանդությունների  կանխարգելումը և վաղ հայնտաբերումը:

Արմեն Մուրադյանը բուժհիմնարկների ղեկավարներին նաև հորդորեց ուժեղացնել  հսկողությունը դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման  գործընթացի հանդեպ:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ